Ֆրանսիայի հետ ունենք առանձնահատուկ հարաբերություններ. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Լը Ֆիգարո» պարբերականին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին: «Արմենպրես»-ին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տրամադրել են հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև.
Զոհրաբ Մնացականյան․ Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իմ երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Իհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ներկա էր 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Բացի այդ, Ֆրանսիան Եվրոպական Միության կարևորագույն անդամներից է, որի հետ Հայաստանը 2017թ․ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը։ Այս այցը հավելյալ ներդրում է մեր երկկողմ հարաբերությունների ամուր ճարտարապետության մեջ։
Հարց. Կարո՞ղ եք փաստել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առկա է որևէ առաջընթաց։
Զոհրաբ Մնացականյան․ Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը։
Հարց․ Ավելի կոնկրետ, այդ հիշողության խնդրի հարցում առաջընթաց գրեթե չկա․․
Զոհրաբ Մնացականյան․ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ․ և նախագահ Մակրոնը վերջերս հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։
Այս որոշումը խորապես հուզել է հայ ժողովրդին։ Մեզ ցանկանում էին հիմնովին բնաջնջել երկրի երեսից։ Մենք վերապրել ենք, ամրացել ու զարգացել. սա հաղթանակ է։ Սակայն, դժբախտաբար, մենք դեռ կրում ենք Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության հետևանքները։ Այս ժխտողականությունը առնչվում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը։ Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009թ․։ Մենք հավատարիմ էինք այդ արձանագրություններին` պատրաստ լինելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։
Հարց․ Որո՞նք են ձեր առաջնահերթությունները 2018թ․ գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց։
Զոհրաբ Մնացականյան․ Դրանցից են Եվրոպայի հետ համագործակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, բոլոր այն բարեփոխումները, ինչի համար ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ես կնշեի նաև հարկային բարեփոխումները և տնտեսությունը։ Հայաստանն օժտված է շատ մեծ ներուժով։ Մեր թավշյա հեղափոխության դրդապատճառները ներքին էին, ոչ աշխարհաքաղաքական․ մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ, անգամ եթե մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 0 կմ/ժ