ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ապրիլի 24-ին կքննարկի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը. Զախարովա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 24-ին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է  ՌԴ  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Բացի այդ` կողմերը կանդրադառնան նաև Կենտրոնական Ասիայում, Բալկաններում, Դոնբասում, Մերձդնեստրում տեղի ունեցող հակամարտություններին:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Ռուսաստան է ժամանելու Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան  8-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: