ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Լավրովի պլանի» ուրվականը․ կողմերը պետք է հստակեցնեն իրենց ընկալումները

«Լավրովի պլանի» ուրվականը կրկին սկսեց պտտվել մամուլում և ակտիվ քննարկումների առարկա դարձավ։ Առիթն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն էր ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո։ Մամեդյարովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկումներն ընթացել են ռուսական պլանի հիման վրա։ «Մենք քննարկումներ ենք անցկացրել 2016թ. ռուսական կողմի առաջարկած պլանի հիման վրա»,- հայտարարել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ 2016թ․ ապրիլի 7-ին տարածաշրջան կատարած այցի ընթացքում ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում էր ՌԴ արտգործնախարարն առաջին անգամ պաշտոնապես խոսել կողմերին արված առաջարկի մասին, որը հետագայում մամուլում ստացավ «Լավրովի պլան» անվանումը։ Ուստի, բնական է այն ենթադրությունը, որ Մամեդյարովի ակնարկը վերաբերում է հենց այս պլանին։

Ռուսաստանի արտգործնախարարն ապրիլի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակ չի ժխտել Մամեդյարովի ասածը։ «Եթե ճիշտ եմ հասկանում, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն է իր հարցազրույցներից մեկում հիշատակել, որ 2016 թ-ի այդ առաջարկները քննարկվել են: Այստեղ ավելացնելու բան չունեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկները համահունչ են այն մոտեցումներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններում: Դրանք ենթադրում են կողմերի միջև համաձայնությունների որոնում տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և չմիջամտելու, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Մանրամասները, նրա խոսքով, գաղտնի են:

Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն Մամեդյարովի հայտարարությունը «մտացածին» և «իրականությանը չհամապատասխանող» է անվանել։ Մասնավորապես՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ «ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում»։

Նորություն չէ, որ Ադրբեջանի իշխանություններին բնորոշ են կեղծ և մանիպուլյատիվ բնույթ կրող հայտարարությունները։ Չի բացառվում, որ այս հայտարարությունը ևս որոշակի քաղաքական նպատակներ էր հետապնդում։ Սակայն, այս դեպքում ուշագրավ է Սերգեյ Լավրովի արձագանքը, ով փաստացի հաստատում է Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը, կամ առնվազն՝ չի ժխտում։ Իսկ դա հարցեր է առաջացնում։

Գործընթացի նման զարգացումն ու միևնույն գործընթացի շուրջ հակասական հայտարարությունները մտահոգվելու առիթ են տալիս և ցույց են տալիս, որ կողմերն իսկապես խնդիր ունեն հասկանալու միմյանց ընկալումներն ու ընդհանրապես պարզաբանել այսօրվա առկա գործընթացի ընկալումը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: