ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալիի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տվել

aim.org

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթն ընդունել է երկրի վարչապետ Սումեյլու Բուբեյ Մաիգի և նրա կառավարության հրաժարականը, հայտնում է NEWS.am-ը:

«2019 թվականի ապրիլի 18-ի նամակում վարչապետ Սումեյլու Բուբեյ Մաիգը երկրի նախագահին ներկայացրել է իր և կառավարության անդամների հրաժարականի մասին դիմումը՝ Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխան», - ասվում է Twitter-ում հրապարակված նախագահի վարչակազմի հաղորդագրությունում:

Մալիի Սահմանադրության 38-րդ հոդվածը ենթադրում է, որ երկրի նախագահը պետք է ընդունի հրաժարականը վարչապետի և նրա կառավարության հեռանալու դեպքում, ինչպես նաև նոր վարչապետի և կառավարության անդամների նշանակի:

Հաղորդվում է, որ նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը և շնորհակալություն հայտնել նրան և կառավարության անդամներին կատարված աշխատանքի համար:

Հայտարարությունում նշվում է, որ նոր վարչապետի անունը կհայտարարվի առաջիկայում՝ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո:

Մալիի կառավարության հրաժարականը  տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց առնվազն 134 մարդու մահից հետո՝ Մոպտի շրջանի բնակավայրերում հարձակումների հետևանքով:

Ըստ տեղեկությունների՝ Օգասսագու և Վելինգարա բնակավայրերում զինված մարդիկ հարձակվել են ֆուլանի ժողովուրդների  հովիվների վրա: Մալիում կայունության համար ՄԱԿ-ի բազմապրոֆիլ համալիր առաքելությունը արագ արձագանքման ուժերին ուղարկել է Մալիի հարձակման ենթարկված շրջաններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: