ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեկինում անցկացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին կմասնակցեն մոտ 40 երկրների ղեկավարներ

Ապրիլի 25-27-ը Պեկինում կանցկացվի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովը, որին կմասնակցեն գրեթե 40 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ: Այդ մասին ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովը տեղի կունենա Պեկինում ապրիլի 25-27-ը, այն գլխավոր միջազգային միջոցառումը կդառնա Չինաստանում այս տարի: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ»,- ասել Է Վան Ին: Նրա խոսքով՝ համաժողովի աշխատանքին կմասնակցեն նաև Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Համաժողովի բոլոր միջոցառումները նախագահելու Է ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը, որը ճառով հանդես կգա համաժողովի բացմանը, ինչպես նաև կամփոփի դրա արդյունքները: Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել Է, որ այս տարի համաժողովին կժամանեն, այդ թվում, Ռուսաստանի, Ղազախստանի, Ավստրիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Չեխիայի, Եգիպտոսի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Մոնղոլիայի, Ֆիլիպինների, Սերբիայի, Սինգապուրի, Տաջիկստանի, Թաիլանդի, Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: