ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իվանիշվիլիի պլանը «Վրաստանն Է՝ առանց վրացիների», մեր խնդիրը՝ «Վրաստանը՝ վրացիներով». Սահակաշվիլի

Страна

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ «մեր խնդիրն Է՝ ունենալ Վրաստան՝ վրացիներով»: Facebook-ում նա գրել Է, որ ինտերնետով շփվել Է Իտալիայի Բարի քաղաքում ապրող վրացիների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես միացում կատարեցի և մեկ ժամ խոսում Է Իտալիայի Բարի քաղաքում ապրող մեր գեղեցկագույն տիկինների հետ: Գիշակերի (նկատի Է առնվում Բիձինա Իվանիշվիլին) պլանը «Վրաստանն Է՝ առանց վրացիների», մեր խնդիրը՝ «Վրաստանը՝ վրացիներով, նշանակում Է՝ առանց Իվանիշվիլիի»: Կառավարությունը երկրի թշնամին Է, որն ամբողջ ուժն օգտագործում Է համաքաղաքացիներին արտասահման արտաքսելու համար և դիմում Է օտարերկրյա կառավարություններին, որպեսզի նրանք ինչ-որ կերպ աշխատանքի տեղավորեն վրացիներին, որպեսզի նրանք չցանկանան նույնիսկ նայել Վրաստանի կողմը:
Հենց որ մենք ազատվենք Իվանիշվիլիից, վրացիներին կառաջարկենք վերադարձի արժանավայել պայմաններ: Հիշեք՝ երբ ես Էի նախագահ, վիճակագրության համաձայն, ավելի շատ վրացիներ վերադառնում Էին, քան մեկնում, իսկ Իվանիշվիլիի օրոք հայրենիքը լքել Է 1 միլիոն մարդ»,-գրել Է Միխեիլ Սահակաշվիլին սոցիալական ցանցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: