ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտարարվում է Dubai 2020 ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպչի մրցույթ

ՀՀ տնտեսական զրագացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է Dubai 2020 ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպչական աշխատանքներն իրականացնող օպերատորի մրցույթ։

Օպերատորի պարտականությունները

I. Հայաստանի մասնակցության համապատասխան կոնցեպտի մշակում՝ համաձայն ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթություններին։ Կոնցեպտը Հայաստանի մասնակցության brandbook-ի հիմք է ծառայելու և ուղղորդելու է համապատասխան տեղեկատվական նյութերն ու միջոցառումները ամբողջ ցուցահանդեսի ընթացքում։ Կազմակերպությունը պետք է համագործակցի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ցուցահանդեսին առնչվող բոլոր որոշումներում, օրինակ՝ տնտեսության գերակա ճյուղերի ընտրության և ներկայացման հարցում,

II. Միջոցառման վեցամսյա մանրակրկիտ ծրագրի մշակում և իրականացում, այդ թվում՝ Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման նախագծում և կազմակերպում,

III. Սահմանված բյուջեի սահմաններում ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտ գործողությունների պլանավորում և իրականացում,

IV. Ցուցահանդեսի տարածքի վարձակալության, շինարարության, դիզայնի, ձևավորման և լոգիստիկ այլ խնդիրների հետ կապված բոլոր գործընթացների համակարգում,

V. Անհրաժեշտ երկխոսության ապահովում բոլոր շահագրգիռ կողմերի հետ,

VI. Միջոցառման կազմակերպման գործընթացի շարունակական համապատասխանեցում կառավարության նպատակներին և խնդիրներին,

VII. Հայաստանի ներդրումային և զբոսաշրջային գրավչության պատշաճ ներկայացման ապահովում,

VIII. Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ իրազեկման, մարքեթինգային միջոցառումներ և արշավներ՝ միտված Հայաստանի տաղավարի բարձր տեսանելիությանը և այցելուների ներգրավմանը,

IX. Ծրագրի առաջընթացի վերաբերյալ հայերեն և անգլերեն զեկույցների կազմում ամենամսյա պարբերականությամբ։ Կառավարությանը ներկայացվող զեկույցները պետք է կազմվեն թե՛ նախապատրաստական և թե՛ իրականացման փուլերի ընթացքում:

Կազմակերպությանը ներկայացվող պահանջները

Ընկերությունը/կոնսորցիումը կամ ընկերության աշխատակիցներից առնվազն 3-ը պետք է ունենան առնվազն 5 տարվա փորձ հետևյալ աշխատանքներում.

• Հայաստան բրենդի ներկայացում միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների ժամանակ

• մարքեթինգային արշավների կազմակերպում, աշխատանք մեդիա ոլորտում

• միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և Expo Dubai 2020-ին համանման այլ միջոցառումների կազմակերպում

• ընկերության/կոնսորցիումի կողմից Հայաստանի համար նշանակալի իրադարձության համաշխարհային ճանաչելիությանն ուղղված ոչ պակաս, քան 1 խորհրդանիշի կամ ապրանքանիշի ստեղծման փորձ:

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, արաբերենի իմացությունը առավելություն է:

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

• վերոնշյալ պահանջների բավարարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր՝ լուսանկարների, տեսագրությունների և այլ ձևաչափերի տեսքով,

• կազմակերպության ղեկավարի և աշխատակիցներից առնվազն 3-ի ինքնակենսագրությունները,

• ուղեկցող նամակ Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի նախնական առաջարկով

Մեծածավալ file-երի պարագայում դիմումատուն կարող է օգտագործել ամպային հավելվածներ (google drive, dropbox, wetransfer և այլն)։

Դիմումները պետք է ներկայացնել [email protected] էլ հասցեով մինչև ս․թ․ մայիսի 10-ը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: