ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կատարվել է ոտնլվայի արարողություն

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում այսօր Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է ոտնլվայի արարողություն:

Արարողությանն Արցախի թեմի  առաջնորդը հանդես է եկել օրհնանքի խոսքով, որից հետո  կատարել է ոտնլվայի կարգը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն ասել  է, որ ոտնլվայի  կարգը կատարվում է ավագ շաբաթվա  մեջ ավագ   հինգշաբթի օրը, որը եկեղեցականների համար համարվում է ամենածանրաբեռնված օրը:

Խոսելով տոնի պատմության մասին՝ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել  է.«Հիսուս Քրիստոսը  վերնատանը  հավաքեց  իր  աշակերտներին և նրանց ոտքերի գարշապարները   լվաց, որպեսզի նրանց գործունեությունը երկրի վրա սուրբ լինի: Քրիստոսն ասել է. «Ինչ որ ես  Ձեզ  արեցի, դուք էլ միմյանց նկատմամբ նույնն արեք»: Հետևելով Տիրոջ խոսքին՝ մենք այսօր  նույնն արեցինք 12 զինվորների հետ՝ լվանալով նրանց ոտքերը: Մենք նրանց ոտքերը  սրբագործեցինք օրհնված ջրով և օծեցինք յուղով, որպեսզի իրենց ծառայությունը,  հայրենասիրությունը և հավատքն էլ ավելի զորեղ լինի»:
Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավատքի և  ժողովրդի պաշտպանը հայ զինվորն է, այդ պատճառով էլ ոտնլվայի կարգին մասնակցելու  նախապատվությունը տրվել է հենց զինվորներին:
ՊԲ գնդերեց  Մանավազդ սարկավագ Մկրտչյանի խոսքով՝ ոտնլվայի արարողությանն   ընդգրկել են այն զինվորներին, ովքեր եկեղեցական, հոգևոր արարողություններից    բավարար գիտելիքներ ունեն: Արարողությանը մասնակցած զինվորները հավատով և ուժով  էլ ավելի զորացած կշարունակեն իրենց ծառայությունը Մայր Հայրենիքին:
Մանավազդ սարկավագ Մկրտչյանն նշել է նաև, որ զինվորականների հոգևոր  գիտելիքների  բարձրացման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում:
Ոտնլվայի  արարողությանը  մասնակից   սերժանտ  Աշոտ  Դավթյանն   էլ  ասել  է, որ    այն  իր  համար  մեծ  պատիվ  է:
«Զգացողություններս անբացատրելի են, մեկ անգամ ևս ներշնչվեցի Աստծո հույսով ու  հավատով: Սրբազանի ձեռամբ իրականացրած ոտնլվայի կարգը հուսադրեց մեզ՝  զինվորներիս, որպեսզի արժանի լինենք հայրենիքի զինվորը լինելու պատվին, պահպանենք  մեր  ազգային արժեքները և հետևենք եկեղեցական ծիսակարգերին»,-նշել է Ա. Դավթյանը: 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 8 կմ/ժ
26 C°
 
15°  29° 
21.09.2019
  21° 
22.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը