Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպումներ է ունեցել
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիների ընթացքում արդյունավետ հարթակ է հանդիսացել անդամ պետությունների խորհրդարանների երկխոսության համար:
Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների մակարդակը, ինչը հավաստվում է հաճախակի տեղի ունեցող բարձր մակարդակի շփումներով և այցերով:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կարևոր մաս է կազմում խորհրդարանական ձևաչափը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ արդեն ձևավորված հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը լավ հարթակ կհանդիսանա երկու պետությունների խորհրդարանականների ակտիվ աշխատանքի համար:
Ողջունելով Արարատ Միրզոյանին ԱՊՀ ՄԽՎ ձևաչափում՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ևս մեկ անգամ կարևորել է Հայաստանում իշխանափոխության իրականացումն առանց բռնության և ժողովրդավարական գործընթացների միջոցով, վերահաստատել Ռուսաստանի Դաշնության հանձնառությունն աջակցելու և զարգացնելու Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները:
Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների շփումներն ու աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:
Տիկին Մատվիենկոն նաև կոչ է արել նախագահ Միրզոյանին և ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակությանն ակտիվորեն օգտագործել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ձևաչափը՝ օրենսդրական բարեփոխումների և երկկողմանի համագործակցության խորացման համար:
Նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:
Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է տիկին Նազարբաևային Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու պետական գործունեության իրականացման գործում: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը՝ ի շահ երկու պետությունների և բարեկամ ժողովուրդների:
Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների մակարդակին, նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկա է առկա, որի ծավալն անցած 2018 թվականին ավելացել է 2.5 անգամ՝ 2017 թվականի համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը շատ ավելի մեծ է և անհրաժեշտ է աշխատել դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության կարևոր դերը, որը կարող է դառնալ տնտեսական հարաբերությունների հետագա համակարգման արդյունավետ կառուցակարգ:
Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը ևս բարենպաստ հիմք կստեղծի Հայաստանի և Ղազախստանի բազմակողմանի համագործակցության համար: Արարատ Միրզոյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն ձևավորվել է Ղազախստանի խորհրդարանի հետ բարեկամական խումբը, որտեղ ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները:
Դարիգա Նազարբաևան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, նշել է, որ հայ-ղազախական հարաբերություններին բնորոշ է դարավոր բարեկամությունը և արդյունավետ համագործակցությունը:
Սենատի նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Ղազախստանում հայկական համայնքն ակտիվորեն և հաջողությամբ ներգրավված է երկրի տնտեսական, մշակութային ու հանրային կյանքի տարբեր բնագավառներում:
Արձանագրելով Հայաստանի գրանցած հաջողությունները բարձր տեխնոլոգիաների զարգացման և կիրառության ոլորտում՝ Դարիգա Նազարբաևան առաջարկել է ակտիվացնել համագործակցությունն այս ոլորտում և կոնկրետ գործողություններ ձեռնարկել ղազախ գործընկերների հետ հայկական փորձի փոխանակման համար:
Տիկին Նազարբաևան նաև ներկայացրել է, որ իր երկրում ներկայումս իշխանության անցումային պատմական ժամանակաշրջան է, ինչպես նաև հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին իր երկրում նախատեսված ընտրությունները կլինեն ժողովրդավարական, ազատ, անկախ և թափանցիկ:
Արարատ Միրզոյանն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը ղազախ գործընկերների հետ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտի փորձի փոխանակման ուղղությամբ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 1,03 կմ/ժ