ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիայի և Կոսովոյի սպասվող հանդիպմանն ընդառաջ լավատեսությունը մեծ չէ

Ապրիլի 29-ին Բեռլինում նախատեսվում է Սերբիայի և Կոսովոյի նախագահներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Տաչիի հանդիպումը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջնորդությամբ: Հանդիպմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Ալբանիայի վարչապետ Էդի Ռամոն: Բեռլինյան հանդիպմանը բացառիկ կարևորություն է տրվում, քանի որ այն կարող է էական նշանակություն ունենալ Բելգրադի և Պրիշտինայի միջև համաձայնության ձեռքբերման հարցում:

Քննարկման դրված բանակցային փաստաթուղթը ներառում է Բալկաններում սահմանների փոփոխության հնարավորություն, այդ թվում՝ հարավսերբական որոշ տարածքների միացում Կոսովոյին: Ի դեպ, հիմնական հակասությունները կողմերի միջև կապված են հենց այս հարավսերբական շրջանների հետ:  

Բանակցային առարկա է նաև Կոսովոն՝ ալբանական և սերբական հատվածների բաժանելու հարցը, ինչին, սակայն, բազմիցս անդրադարձել է պաշտոնական Պրիշտինան՝ պնդելով, որ նման լուծումն իրենց համար ընդունելի չէ:

Ստեղծված իրավիճակում բավական բարդ է պաշտոնական Բելգրադի դրությունը: Սերբիայի իշխանությունները հայտնվել են երկու քարի արանքում՝ մի կողմից ԵՄ անդամակցության գայթակղիչ հեռանկարն ու այդ ճանապարհին Կոսովոյի հետ համաձայնության ձեռքբերման անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ երկրի ներսում բողոքի ալիքի բարձրացումն ու ընդդիմության դիրքերի ամրապնդումը: Վերջին շրջանում Սերբիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների ու ցույցերի մասնակիցները մեղադրում են իշխանություններին՝ զիջողական դիրքորոշում որդեգրելու համար:

Նման պայմաններում Բեռլինում սպասվող հանդիպումը լուրջ փորձություն է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի համար, ով պիտի անի առավելագույնը՝ Սերբիայի համար հնարավորինս ձեռնտու պայմաններով Կոսովոյի հետ համաձայնություն ձեռք բերելու համար:

Փորձագիտական շրջանակները, սակայն, այնքան էլ լավատես չեն բեռլինյան հանդիպման արդյունքների հետ կապված: Այսօր առավել հավանական է, որ համաձայնության ձեռքբերումը կհետաձգվի, առավել ևս՝ Բելգրադում շուրջ երկու շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: