ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 986,52 դրամ ԱՐԾԱԹ - 259,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 084,43 դրամ

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության առաջին պարբերական զեկույցը

Ապրիլի 18-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի Հանրապետության (ԱՀ) առաջին պարբերական զեկույցը:

Զեկույցը ներառում է 1992-2018 թթ. ընկած ժամանակահատվածում դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և արձանագրված ձեռքբերումների մասին:

ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին Արցախի Հանրապետությունը միացել է 1992 թ. նոյեմբերի 26-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշման հիման վրա:

Զեկույցը պատրաստվել է ԱՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ, և հաստատվել ԱՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 42%
Քամի՝ 15 կմ/ժ
23 C°
 
20°  33° 
26.08.2019
19°  31° 
27.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը