ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլի 29-ից Արցախ այցելող զբոսաշրջիկներին մուտքի արտոնագիր կտրամադրվի անվճար

glazunov.am

Ապրիլի 29-ից ուժի մեջ կմտնի ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որը հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ստորագրվել է ապրիլի 12-ին։

Օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկով 2018 թ. դեկտեմբերի 1-ին հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը, որով նախատեսվում է պետական տուրք չգանձել Արցախի Հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար: Իրականացված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել Արցախում զբոսաշրջության զարգացումը՝ դյուրացնելով օտարերկրյա քաղաքացիների ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրումն ու մուտքի կազմակերպումը։

Նոր ընթացակարգի համաձայն՝ օտարերկրացիներին ԱՀ մուտքի արտոնագիր կտրամադրվի Արցախ մուտք գործելու ժամանակ՝ անձնագրային հսկողության կետերում և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: