ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Համազասպ Բաբաջանյանի լուսանկարը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հատուկ նախագիծ է ներկայացրել՝ «Հաղթանակի հրամանատարները. ճակատագրի խաղաղ ակնթարթներ» խորագրով, որի շրջանակներում հրապարակվել են նախկինում չցուցադրված լուսանկարներ Հայրենական մեծ պատերազմի տարիների խորհրդային զորավարների ընտանեկան ալբոմներից, փոխանցում է Tert.am-ը:

Այդպիսի լուսանկարների շարքում է հայտնվել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի լուսանկարը, որում նա պարում է կնոջ հետ:

«Համազասպ Բաբաջանյանը շատ էր սիրում իր ընտանիքը՝ կնոջը և երեք երեխաներին: 60-ականներին պատկերված լուսանկարում Բաբաջանյանը պարում է կնոջ հետ: Նրանք պարում էին ոգևորված: Նրանց պարից հնարավոր չէր աչք կտրել», - նշվում է լուսանկարի նկարագրության մեջ:

Նշվում է, որ պատմությամ մեջ Համազասպ Բաբաջանյանը հիշվում է որպես ամենահայտնի հայ տանկիստի, որն իր զինվորական կարիերան սկսել էր որպես հետևակային զինվոր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: