ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախիջևանում անցկացվել են վարժասարքերով պլանային վարժանքներ.

Ապրիլի 18-ին Նախիջևանի առանձին համազորային բանակի ուսումնամարզական կենտրոնում անցկացվել են վարժասարքերով (սիմուլյատոր) պլանային վարժանքներ, որոնց հետևել են Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովը և բանակի հրամանատար գեներալ–լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը։

Ինչպես փոխանցում է «Ռազմինֆո»-ն` այս մասին հայտնում է Նախիջևանի պետական «Նուհչիխան» լրատվական գործակալությունը։ Աղբյուրը հայտնում է, որ այս ուսումնական կենտրոնում կա ընդհանուր 81 վարժասարք։ Դրանց թվում են՝ 

• Թուրքական T-122 «Սաքարյա»  T-300 «Քասրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման, մարտկոցի ղեկավարման մեքենաների ու մետեոկայանի վարժասարքեր;

• ԲՄՊ-2/3 հետևակի մարտական մեքենաների վարժասարքեր;

• Տ-72/90 տանկերի վարժասարքեր;

• Spike-ER և LR հակատանկային միջոցների վարժասարքեր; 

• 122մմ «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգի վարժասարքեր։

Բացի այդ՝ Քերեմ Մուստաֆաևը հայտարարել է, որ 2019թ. առաջին եռամսյակում անցկացվել է 16 բրիգադի հրամանատարաշտաբային վարժանք, որից՝ 8-ը իրական, 8-ը՝ վարժասարքերով։ Անցկացվել է 3 հրամանտարաշտաբային մոբիլիզիացիայի վարժանք, 2 շտաբային մարզումներ, կառավարման կետերի բացման համար հրամանտարաշտաբային մարզումներ, ինչպես նաև ինքնաթիռների և ուղղաթիռների 50 ժամից ավել ուսումնամարզական թռիչքներ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: