ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

kp.ua

Ապրիլի 21-ին, ժամը՝ 8:00-ին Ուկրաինայում բացվել են ընտրատեղամասերը, որոնցում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Քվեարկությունն ավանդաբար կկայանա 12 ժամերի ընթացքում. ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին, հաղորդում է «Ուկրաինա 112»

Նախագահական ընտրությունները տեղի են ունենում 200 շրջաններում, որոնցում ստեղծվել են 29 982 ընտրահանձնաժողովներ: Ընդհանուր առմամբ ընտրողների գրանցամատյանում ընդգրկված է շուրջ 30.3 մլն մարդ: Նրանցից 325,6 հազար ընտրող փոխել է քվեարկելու վայրն ընտրությունների երկրորդ փուլում, հայտնում է News.am-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի 31-ին: Քվեարկության արդյունքների համաձայն՝ երկրորդ փուլ են անցել Պյոտր Պորոշենկոն ձայների 15.95 տոկոսով և Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24 տոկոսով:

Նախքան երկրորդ փուլը թեկնածուները հետազոտվում էին, շուրջ երկու շաբաթ պայմանավորվում բանավեճի համար, և արդյունքում հանդիպումը տեղի էր ունեցել «Օլիմպիյսկի» մարզահամալիրում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: