ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարայի մոտակայքում հարձակվել են Թուրքիայի ընդդիմության առաջնորդի վրա

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որն Անկարայի արվարձաններից մեկում հարձակման է ենթարկվել ագրեսիվ խմբի կողմից, դեպքի վայրից հեռացել է զրահապատ մեքենայով:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը՝ հղում կատարելով РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել Անկարայի Չուբուք շրջանում, ուր ժամանել էր մանսակցելու զոհված զինծառայողի հուղարկավորությանը: Բազմամարդ արարողության ժամանակ մասնակիցների մի մասը սկսել է իրենց ագրեսիվ դրսևորել ընդդիմադիր առաջնորդի նկատմամբ:

Մի խումբ տղամարդիկ շրջապատել են գործչին, ոմանք փորձել են մոտենալ նրան՝ մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին: Կատարվածի հետևանքով ընդդիմադիր առաջնորդը չի տուժել, նրան տեղափոխել են մոտակա տներից մեկը, որը գտնվում էր ոստիկանության վերահսկողության տակ:

Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել երկրի պաշտպանության նախարարը: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: