ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Grenke Сhess Сlassic. Լևոն Արոնյանը միավորը կիսեց Գեորգ Մեյերի հետ

Chess.am

Գերմանիայում մեկնարկած Grenke Сhess Сlassic մրցաշարի երկրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով միավորը կիսեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ: Պարտիան ավարտվեց 29-րդ քայլում:

Հաղթող չեղավ նաև Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) պարտիայում, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) ուժեղ գտնվեց Ֆրանսիսկո Վալյեխոյից (Իսպանիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) հաղթեց 14-ամյա Վինսենտ Կեյմերին (Գերմանիա), իսկ Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) սևերով պարտության մատնեց Արկադի Նայդիչին (Ադրբեջան):

Առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով միավորը կիսել էր Արկադի Նայդիչի հետ: Ապրիլի 22-ին անցկացվելիք երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: