ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,810.98 դրամ ԱՐԾԱԹ - 223.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,315.79 դրամ

Grenke Сhess Сlassic. Լևոն Արոնյանը դարձյալ կիսեց միավորը

Armnoc.am

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) և գերմանացի Գեորգ Մեյերի հետ:

Խաղաղ ելքով ավարտվեցին նաև Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) և Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիաները, Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) հաղթեց Գեորգ Մեյերին (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) ուժեղ գտնվեց 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա):

Ապրիլի 23-ին անցկացվելիք չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, որն ունի 2.5 միավոր և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
13°  24° 
28.05.2019
13°  26° 
29.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: