ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ին իրանական նավթին վերաբերող որոշման համար

Vesti.Ru

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ասաֆը հայտարարել է, որ թագավորությունը երախտագիտություն է հայտնում իրանական նավթի գնման պատժամիջոցներից բացառությունների վերացման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման առնչությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չի երկարաձգի այդ բացառությունները: Սպիտակ տունն այդ կերպ հույս ունի իրանական նավթի արատահանումը կրճատել մինչև զրո:
«Թագավորությունը լիովին պաշտպանում է ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը՝ դրանք համարելով անհրաժեշտ՝ իրանական վարչակարգին հարկադրելու դադարեցնել ապակայունացման քաղաքականությունը, ահաբեկչության օժանդակումն ու հովանավորումն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը, ում խոսքը մեջբերում է Սաուդյան Արաբիայի SPA նորությունների գործակալությունը: Նախարարը նշել է, որ թագավորությունը կշարունակի շուկաների կայունացմանը միտված իր քաղաքականությունը: «Թագավորությունն իր գործողությունները կհամակարգի նավթի մյուս արտադրողների հետ՝ սպառողներին նավթի համապատասխան մատակարարումների ապահովման նպատակով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության կայունության և աճի ապահովման համար»,- հավելել է Ալ Ասաֆը

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: