ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,810.98 դրամ ԱՐԾԱԹ - 223.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,315.79 դրամ

Grenke Сhess Сlassic. Լևոն Արոնյանի առաջին հաղթանակը

Chessfed.am

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի չորրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ռուս Պյոտր Սվիդլերին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 38-րդ քայլում:

Տուրի մյուս պարտիաներում Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) առավելության հասավ Գեորգ Մեյերի (Գերմանիա) նկատմամբ, Արկադի Նայդիչը (Ադրբեջան) հաղթեց Վինսենտ Կեյմերին (Գերմանիա), Վիշվանաթան Անանդն (Հնդկաստան) ուժեղ գտնվեց Ֆրանսիսկո Վալյեխոյից (Իսպանիա), իսկ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) պարտիայում հաղթող չեղավ:

Նախորդ 3 տուրերում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի և իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Ապրիլի 24-ին անցկացվելիք 5-րդ տուրում հայ գրոսմայստերը սև ֆիգուրներով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 8 կմ/ժ
15 C°
 
16°  28° 
25.05.2019
17°  27° 
26.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: