ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանությունը նաև իմ անձնական ցավն է․ Թինա Կանդելակի

Фото: © РИА Новости/Нина Зотина

Հաղորդավար, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում գրել է, որ այսօր սգում է բոլոր նրանց հետ, ովքեր ապրումակից են Հայոց ցեղասպանության զոհերին։

«Ես կիսով հայ եմ։ Ինձ լույս աշխարհ է բերել հայ մայրս, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայերեն, և ցավակցության խոսքերն ինձ համար պարզապես միլիոնավոր հայերի սգին միանալու ժեստ չեն։ Դա նաև իմ անձնական ցավն է»,- գրել է Կանդելակին։

Թինան վստահ է, որ ողբերգության նկատմամբ միայն իր վերաբերմունքը չէ այդպիսին։ «Պատմությունը աներևակայելի դաժանության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք, կարևոր է, արդարացի գնահատական են ստանում ոչ միայն անմեղ տուժած մարդկանց սերունդների կողմից։ Այսօր ես սգում եմ հարազատների, ազգականների, ընկերների և բոլոր նրանց հետ, ովքեր ապրումակցում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Վստահ եմ, որ այս պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը կարևորագույն քայլ է, որը կօգնի թույլ չտալ այսպիսի իրադարձությունների կրկնությունը»,- գրել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: