ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,810.98 դրամ ԱՐԾԱԹ - 223.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,315.79 դրամ

ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Armenpress

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի հիշատակին: Այսպես է ասել այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

«Այսօր կարևորում ենք այն հանգամանքը, որ մենք պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, որոնք կարողացան շարունակել իրենց կյանքը, և նաև տոկունությունը, որ հանդես բերեց հայ ժողովուրդը և՛ այստեղ` Հայաստանում, և՛ աշխարհի շատ վայրերում․ հայկական համայնքներն իրենց հայկական ոգու ամրությունը դրսևորելով իրենց կարևոր կենսունակությունն են ապահովում»,- ասել է դեսպանը:

Tert.am-ի փոխանցմամբ՝ դիտարկմանը, թե ԱՄՆ 50 նահանգներից 49-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչ են մտածում դրա մասին, ԱՄՆ դեսպանը պատասխանել է․ «Միացյալ Նահանգներում դեսպանի պաշտոնում հաստատման ժամանակ ես նշել եմ և նորից կնշեմ, որ Միացյալ Նահանգները պատմական իրողությունը չի ժխտում, և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի վայրագություններից մեկն է, և մեզ շարունակում է ոգևորել տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 8 կմ/ժ
17 C°
 
13°  24° 
28.05.2019
13°  26° 
29.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: