Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը մեծարում է երեք մարդասերներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից կանանց ազատագրելու, Եմենի գաղտնի բանտային ցանցը բացահայտելու և Նիգերիայում առևանգված աղջիկներին ազատ արձակելու համար բանակցելու ազնիվ նվիրման համար:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ. «Ավրորայի» երեք բացառիկ հերոսների, որոնց ընտրել է դրսևորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին:
2019թ. «Ավրորայի» հերոսներն են.
- Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք»(«Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին: Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել և հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Միրզա Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք կրթության հնարավորություն են տալիս անապահով աշակերտներին և օգնություն տրամադրում աղետներից տուժածներին: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) և «Շայ» հիմնադրամը (Shai Fund):
- Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում և վերադարձավ այնտեղից՝ իր հետ բերելով առևանգված 21 երեխա: Տասներեք ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Շվեյցարիայի կառավարության և Նիգերիայի իշխանությունների աջակցությամբ նա բանակցեց ևս 82 աղջիկների ազատ արձակման շուրջ: Զանա Բուկար Մուստաֆան առաջադրել է երեք կազմակերպություն, որոնց նպատակն է կառուցել ուժեղ համայնք և բարելավել կառավարման մեխանիզմները, ինչն էլ կբերի հակամարտությունների նվազեցման: Դրանք են «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամը (Future Prowess Islamic Foundation), «Ադաբ» համայնքային վերականգնման հիմնադրամը (Adab Community Renewal Foundation) և «Հերվա» համայնքային զարգացման նախաձեռնությունը (Herwa Community Development Initiative):
- Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան և ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել և բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Գաղտնի բանտերում անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց և տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին և դրանք փոխանցել «Էմնըսթի Ինթըրնեյշընըլ» (Amnesty International) և «Հյումըն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով: Նա առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ և խտրականության դեմ ու հանուն հավասարության պայքարող երկու կազմակերպություն. «Ռիփրիվ» (Reprieve) կազմակերպությունը, «Իքուըլ Ռայթս Թրասթ» (Equal Rights Trust) կազմակերպությունը և «Վեթաք»՝ հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրամը (Wethaq Foundation for Civil Orientation):
«Այս մարդասերները ոգևորում են իրենց օրինակով: Նրանք ազնիվ պայքար են մղում՝ հանուն մարդկության: «Ավրորա» մրցանակը մեծարում և գնահատում է մարդասիրական այն ահռելի ազդեցությունը, որը կարող են ունենալ այս անհատները՝ շնորհիվ իրենց համառության և նվիրման: Այն, թե ինչպես է «Ավրորան» կարևորում այս մարդասերների ձեռքբերումներն ու ընդլայնում նրանց կարողությունների սահմանները, արժանի է համաշխարհային երախտագիտության և ճանաչման: Այս մրցանակը նման չէ մյուսներին. այն հերոսներին տալիս է այն ճանաչումը, որին նրանք արժանի են՝ խրախուսելով շարունակել իրենց գործը,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:
««Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի առանձնացրած այս երեք անհատներն արտասովոր մարդիկ են: Նրանք իրենց կյանքի գնով ավելի լավն են դարձնում այլ մարդկանց կյանքը: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ սեփական փորձով կարող եմ ասել, թե ինչպես է այս մրցանակն ազդում տեղի մարդկանց կյանքի վրա և տարածում մարդասիրություն աշխարհի այնպիսի անկյուններում, որոնք հաճախ անտեսված են: Հավանաբար ամենակարևորը մրցանակի ընձեռած հնարավորությունն է՝ շարունակել մարդասիրության շղթան՝ 1 մլն ԱՄՆ դոլարի մրցանակը փոխանցելով մարդասիրական գործին: Սա է «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի ճշմարիտ դրսևորումը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:
2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան և ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը 12 տարի անցկացրել էր անազատության մեջ՝ մեղադրվելով կազմակերպված խտրականության և բռնության դեմ բողոքի խաղաղ ցույցերի անցկացման համար: Այդուհանդերձ, նա չի նահանջել և իրավական գիտելիքն ու փորձը կիրառում է՝ պայքարելու իր համայնքում հավասարության, կրթության բարելավման և մարդու իրավունքների պաշտպանության համար: Չո Լա Աունը որոշել է աջակցել Մյանմայի փախստականներին բժշկական օգնություն և աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպությունների:
2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի ժամանակ, որը տեղի կունենա Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը Հայաստան կբերի աշխարհի սոցիալական, գիտական, կրթական և մարդասիրական լավագույն փորձը:
-
20:17
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսը հանկարծակի մարել է
-
19:56
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հյուրընկալվել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում
-
19:34
Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ
-
19:04
Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ ժողովուրդը չի ասել այդ մասին. Էրդողան
-
18:34
ՀՀ ԿԲ-ն և KfW բանկը ստորագրել են 60 միլիոն եվրոյի երեք նոր վարկային համաձայնագրեր
-
18:18
Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
18:03
Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար. Մոգերինի
-
17:07
Առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
16:52
2019 թ. ամփոփելիս կունենանք 49 %-ից ավելի և 50 %-ից ցածր պարտք-ՀՆԱ հարաբերակցություն. ֆինանսների նախարար
-
16:04
Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1000 կրակոց. Արցախի ՊՆ
-
15:31
Նախագահը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին
-
14:52
Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը
-
14:02
Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
13:24
Թրամփը ՀԲ-ին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տալ
-
13:18
Լավրովը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է Պոմպեոյին
-
12:36
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
12:02
Վարչապետը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
11:57
Արոնյանը պարտվեց Կարլսենին
-
11:10
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ
-
10:25
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
10:25
Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ ճնշումից
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
12:33
Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր. Պեկին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 5 կմ/ժ