ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում Ցեղասպանության ակցիայի ֆոնին թուրքերը ցուցահանդես են անցկացրել Աթաթուրքի նկարներով

Վրաստանում հայկական համայնքի ավանդական «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույցն այսօր խոչընդոտվել էր, քանի որ բողոքի ցույցի անցկացման վայրում՝ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան շենքի հարակից տարածքում, դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշել է երեխաների օրը:

Միջացառման ժամանակ հնչել են մանկական երգեր, ինչպես նաև ցուցահանդես է անցկացվել Աթաթուրքի նկարներով, գրում է aliq.ge-ն:

Այդ իսկ պատճառով, դեսպանատան դիմացի տարածքը բաժանվել է երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն է անցկացվել, մեջտեղի մասում իրավապահներն են եղել, իսկ մյուս կողմում հայ համայնքի ներկայացուցիչներն էին, որոնց համար նույնիսկ բավականաչափ տեղ չի եղել:

Վիրահայ գործիչները Թբիլիսիում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրում են քաղաքային իշխանություններին՝ նշելով, որ հենց նրանք են թույլ տվել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն անցկացնել տոնական միջոցառում։ «Այսօր տեղի ունեցածի մեջ մեծ մեղավորություն ունի Թբիլիսիի քաղաքապետարանը, կոնկրետ քաղաքապետ Կախա Կալաձեն, ով թույլ է տվել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ցույցին զուգահեռ ինչ-որ թուրքական տոնակատարության անցկացում, որը, ի դեպ, նրանք նշում են ապրիլի 23-ին, իսկ այսօր 24-ն է»,- «Ալիք մեդիային» ասել է վիրահայ համայնքի ներկայացուցիչ Իննա Սուքիասյանը՝ հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով այս ցույցն աշխարհի տարբեր երկրներում անց է կացվում արդեն 104 տարի, սակայն, ոչ մի ժողովրդավարական երկիր նման բան թույլ չի տվել, ինչը թույլ տվեց այսօր Վրաստանի կառավարությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: