ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին

Flickr

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվա է ժամանել` մասնակցելու Միջազգային անվտանգության VIII մոսկովյան համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջից

«Բանակցություններում կողմերն ընդգծել են ԵԱՀԿ դերակատարության աճող կարևորությունը եվրաատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակում լարվածության վերացման գործում: Վերահաստատվել է ահաբեկչության, թմրամիջոցների և կիբեռանվտանգության ոլորտում մարտահրավերների դեմ պայքարում կազմակերպության կարողությունների զարգացման կարևորությունը:

Կայացել է մտքերի փոխանակում ԵԱՀԿ դերակատարության մասին նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում: Դիտարկվել է կազմակերպության ինստիտուտների ընթացիկ աշխատանքը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: