ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Grenke Сhess Сlassic․ Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին

CNN

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 5-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Պարտիան ավարտվել է 25-րդ քայլում։

Խաղաղ արդյունք է գրանցվել նաև Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) և Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) պարտիաներում, իսկ գերմանական դիմակայությունում Վինսենտ Կեյմերը հաղթել է Գեորգ Մեյերին։

Նախորդ 4 տուրերում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի և Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ, ինչպես նաև հաղթել էր Պյոտր Սվիդլերին: Արոնյանը հավաքել է 3 միավոր և կես միավոր է հետ առաջատարներ Մագնուս Կարլսենից ու Վիշվանաթան Անանդից։

Ապրիլի 25-ին մրցաշարում հանգստյան օր է։ Ապրիլի 26-ին անցկացվելիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով կմրցի 14-ամյա Վինսենտ Կեյմերի հետ։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: