ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Lragir.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի բողոքով որոշումը, հայտնում է News.am-ը: 

Գործն առնչվում էր Տեր-Պետրոսյանի դիմումին 2008 թվականի մարտի 1-ին ցույցը ցրելու, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության և նրան ենթադրյալ տնային կալանքի ենթարկելու վերաբերյալ:

Դատարանը որոշել է, որ առկա է Մարդու իրավունքների կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, կոնկրետ՝ հավաքների ազատության իրավունք, 13-րդ հոդվածի խախտում՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սակայն դատարանը մերժել է բողոքը 5-րդ հոդվածով՝ ազատության և անվտանգության իրավունք և 2-րդ հոդվածի 4-րդ արձանագրությամբ՝ տեղաշարժման ազատության իրավունք:

Դատարանը նաև որոշել է, որ ցույցի ցրումը հիմնավորված չէր: Չնայած հաղորդագրություններում նշվում էր, որ Տեր-Պետրոսյանը եղել է «տնային կալանքի» մեջ, դատարանը չի կարողացել հանգել այն եզրակացության, որ նա զրկված էր ազատությունից կամ նրա տեղաշարժման ազատությունը սահմանափակվել էր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: