ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,922.35 դրամ ԱՐԾԱԹ - 228.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,986.46 դրամ

Ադրբեջանցի սահմանապահները թույլ չեն տալիս վրացի հոգևորականներին մոտենալ վրացական Ուդաբնո վանքին

Paata Vardanashvili

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն չորս օր է չեն թողնում, որ վրացի հոգևորականներն ու ուխտագնացները մոտենան Վրաստանի Ուդաբնո վանքին, որը գտնվում է Դավիթ Գարեջի հին վանական համալիր տարածքում։ Այս մասին ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` հաղրոդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

«Արդեն չորրորդ օրն է ադրբեջանցի սահմանապահները փակել են Ուդաբնո տանող ճանապարհն ու երթևեկությունը արգելող նշաններ են տեղադրել», - նշվում է սյուժեում։

Ասվում է, որ ադրբեջանական կողմից վանք տանող ճանապարհի կառուցմանն ուղղված ակտիվ աշխատանքներ են իրականացվում։

Զբոսավարներում աշխատողները խոստովանում են, որ առաջին անգամ են նման արգելքի բախվում։ Նրանք կարծում են, որ ադրբեջանական կողմը վանքը ալբանական մշակույթի մաս հայտարարելու փորձ կանի։

Վանքի վարդապետ Կիրիոնան (Օնիանի) իր հերթին նշել է, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են ճանապարհն ապրիլի 20-ից հետո, երբ համալիր է այցելել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

 VI դարի վրացական քարանձավափոր վանքերի համալիրը գտնվում է վրաց-ադրբեջանական սահմանի վրա։ Վանական համալիրը կիսում է պետական սահմանը։ Այն բազմիցս է փորձաքար դարձել Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում։ Իրավիճակը սրվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջերս արված հայտարարություններից հետո, որում նա ասել էր, որ անհրաժեշտ է ավարտել Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 6 կմ/ժ
13 C°
 
13°  24° 
22.05.2019
12°  23° 
23.05.2019
Հարցում

Պատրաստվո՞ւմ եք մեկնել Արցախ` Coinfa-ին: