ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը հանդիպել է Սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների և մրցանակակիրների հետ

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների և մրցանակակիրների հետ: 

Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին և ընդգծել, որ Արցախի մարզիկների ու մարզիչների գրանցած հաջողությունները նշանակալի իրադարձություն են մեր հանրապետության սպորտային կյանքում: 
 

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Արցախն արդեն իսկ դարձել է սպորտային երկիր և արժանի ձևով է ներկայանում միջազգային հարթակներում ամենատարբեր մարզաձևերում: Սա միաժամանակ և՛ ոգևորիչ է, և՛ պարտավորեցնող: Ոգևորիչ, որովհետև յուրաքանչյուր հաղթանակ հզոր լիցք է հաղորդում մարզիկներին, մարզիչներին, հասարակությանը: Պարտավորեցնող, որովհետև յուրաքանչյուր հաղթանակից հետո անհրաժեշտ է ոչ միայն նվաճած բարձունքները պահպանել, այլ նաև դրանք զարգացնել ու ավելացնել»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը: 

Երկրի ղեկավարը շեշտել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր երկրում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման հարցերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: