ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Այսօր Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

PortSwigger

Այսօր Իսպանիայի քաղաքացիները քվեարկելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այս ընտրություններն արդեն երրորդն են վերջին չորս տարիների ընթացքում: Ինչպես փոխանցում է Euronews-ը, փորձագետները համարում են այս արտահերթ ընտրությունները վերջին 40 տարիների ընթացքում ամենաանկանխատեսելին:

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված է ավելի քան 10 կուսակցություն և կոալիցիա: 

Կուսակցություններից և ոչ մեկը չունի մեծամասնության քվեն ստանալու մեծ շանսեր, ինչը նշանակում է որ հիմնական 5 կուսակցությունները ունեն կոալիցիոն կառավարություն կազմելու իրական շանսեր:

Այս ընտրություններին ձախերը կարող են իրենց տեղը զիջել Իսպանիայի քաղաքականություն մտած ծայրահեղ աջ "Վոքս" կուսակցությանը:

Հիշեցնենք, որ հերթական ընտրությունները պիտի կայանային 2020 թվականին: Վարչապետ Պեդրո Սանչեսը որոշեց հայտարարել արտահերթ ընտրություններ, քանի որ խորհրդարանը հավանություն չտվեց կառավարության կողմից առաջարկված բյուջեի՝ ընթացիկ տարվա նախագծին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 8 կմ/ժ
30 C°
 
20°  33° 
25.08.2019
20°  33° 
26.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը