ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել են սոցիալիստները

News.ru

Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը (ԻՍԱԿ)՝ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, հաղթանակ է տարել ապրիլի 28-ին երկրում անցկացված վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում և կփորձի կառավարություն կազմել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քվեաթերթիկների 99,9 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո սոցիալիստներն 123 մանդատ են ստանում 350 տեղանոց Պատգամավորների կոնգրեսում: Դա ԻՍԱԿ-ի հաջողությունն է. խորհրդարանի նախորդ կազմում այն ուներ միայն 85 տեղ:
Երկրորդ տեղում աջ Ժողովրդական կուսակցությունն է՝ 66 մանդատով, երրորդում՝ կենտրոնամետ «Քաղաքացիներ» կուսակցությունը ՝57 մանդատով:
Unidas Podemos ձախ կոալիցիան կարողացել է 42 տեղ ստանալ ստորին պալատում: Առաջին անգամ Պատգամավորների կոնգրես է անցել VOX ծայրահեղ աջ կուսակցությունը, ոը կունենա 24 պատգամավոր:
Մնացած տեղերը բաշխվել են ազգայնական կուսակցությունների միջև, որոնք ներկայացնում են տարբեր ինքնավար հանրակցություններ: Մասնավորապես, «Կատալոնիայի ձախ հանրապետականները» 15 մանդատ են ստացել ընտրություններում, աջ «Միասին հանուն Կատալոնիայի» կազմակերպությունը՝ յոթ: Այս կուսակցությունները հանդես են գալիս Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության օգտին:
ԻՍԱԿ-ի առաջնորդ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել այն քաղաքական ուժերի հետ, որոնք գործում են Սահմանադրության շրջանակում


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: