ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանում ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների չորրորդ փուլը

BBC

Հնդկաստանի ինը նահանգներում ապրիլի 29-ին ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների չորրորդ փուլը: Ընդհանուր առմամբ ընտրություններն անց են կացվելու յոթ փուլով, որի ընթացքում 957 թեկնածուներ կպայքարեն Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի 72 տեղի համար

 Ընտրողներն իրենց ձայնը կտան Բիհարի, Ջամուի և Քաշմիրի Ջարքհանդի, Արևմտյան Բենգալիայի, Մադյա-Փրադեշի, Մահարաշտրայի, Օդիշայի, Ռաջասթանի, ինչպես նաև Ութար Փրադեշի նահանգներում:

Ընտրությունների երրորդ փուլում, որը կայացել Է ապրիլի 23-ին, մասնակցությունը կազմել Է ավելի քան 63 տոկոս: Հիմնական պայքարը ծավալվում է երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» և «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» միջև:

Հնդկաստանում ընդհանուր առմամբ գրանցված Է մոտավորապես 900 մլն ընտրող:

Ընտրությունները կարելի Է ամենաերկարը համարել աշխարհում: Դրանք բոլոր 29 նահանգներում և յոթ միութենական տարածքներում անցկացվում են յոթ փուլով (ապրիլի 11-ին, ապրիլի 18-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, մայիսի 12-ին և մայիսի 19-ին): Ձայների հաշվումը պետք Է ավարտվի մինչև մայիսի 23-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: