ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ն ու Չինաստանը կարող են մաքսային տվյալների փոխանակման համաձայնագիր ստորագրել 2019 թվականին

Евразийская экономическая комиссия

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Չինաստանը պլանավորում են մինչևտարեվերջ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՌԴ կառավարության աշխատակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Պրիխոդկոն լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան կատարելիք այցի նախաշեմին, որտեղ ապրիլի 30-ին կկայանա ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստը:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ԵԱՏՄ-ն և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել առևտրատնտեսական համագործակցության մասին, որը «որակյալ հիմք է դնում ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև արդյունավետ փոխգործակցության համար այնպիսի հարցերում, ինչպիսիք են մաքսային վարչարարությունը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական ևֆիտոսանիտարական միջոցների կիրառումը»:

«Այս տարի պլանավորվում է համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: Փաստաթղթի նպատակն է՝ դյուրացնել մաքսային ընթացակարգերը և արագացնել մաքսային գործողությունների կատարումը և մաքսային հսկողության իրականացումը»,-հայտարարել է Պրիխոդկոն: Ռուսաստանի նախարարների կաբինետի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների իրագործումը պետք է թույլ տա ապագայում հասնել ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջևփոխգործակցության նոր ձևաչափերի, ներառյալ նաև ազատ առևտրի գոտին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: