ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Grenke Сhess Сlassic. Լևոն Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Գերմանիայում անցկացված Grenke Сhess Сlassic մրցաշարում բաժանեց 5-7-րդ տեղերը:

Վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ և մրցաշարն ավարտեց 4.5 միավորով: Նույնքան միավոր հավաքեցին նաև Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը 9 տուրերում տարավ 6 հաղթանակ: Երկրորդ տեղը գրաված Ֆաբիանո Կարուանան հավաքեց 6 միավոր, իսկ 3-4-րդ տեղերը բաժանած Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) և Արկադի Նայդիչը (Ադրբեջան)՝ 5-ական:

Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լևոն Արոնյանը միավորը կիսել էր գերմանացիներ Վինսենտ Կեյմերի և Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի ու Արկադի Նայդիչի հետ, հաղթել էր Պյոտր Սվիդլերին ու պարտվել Մագնուս Կարլսենին:

Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: