ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով կդիմի Ստամբուլի նահանգապետարան

Shabat.am

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին որոշում է կայացրել դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համարԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ըայս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Կրոնական ժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում 5 կողմ ձայնով որոշում է կայացվելոր ընտրական գործընթացն իրականացվելու է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբՊատրիարքական ընտրության գործընթացը պատրիարքական տեղապահի ընտրությամբ սկսելու տարբերակը չի ընդունվելդրան կողմ է քվեարկել կրոնական ժողովի 3 անդամ:

«Որոշվել է առանց հապաղման դիմել Ստամբուլի նահանգապետարան»,- ասվում է կրոնական ժողովի որոշման մեջ:

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր և չէր կարող իրականացնել իր պարտականություններըինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվել էր հարցն այն մասինոր 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել: «Եկեղեցական կանոններն ու ավանդույթն ուխտի լուծարման համար բավարար են համարում յոթ տարվա բացակայությունըՀետևաբարՊատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի ոչ գործուն լինելու հանգամանքըՎերոնշյալ փաստերը հաստատում ենոր Պատրիարքական աթոռը մնացել է թափուրՈւստի Ժողովական Հայրերը միաձայն որոշել են«հանգստյան կոչված» համարել ՆԱՏՄեսրոպ ԲՍՊատրիարք Հորը և անվանել նրան«ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում էր ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում:

Զեկույցն ուղարկվել էր Ստամբուլի նահանգապետարան՝ պահանջելով թույլատրել նոր պատրիարքական ընտրությունների անցկացում։ 2017 թվականի մարտի 15-ին պատրիարքարանում հրավիրվել էր մեկ այլ եկեղեցական ժողովըորը որոշել էր սկսել պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը։ Այս նպատակով պատրիարքական տեղապահ էր ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանըստեղծվել էր Նախաձեռնող խումբորն ամիսներ շարունակ իրականացնում էր պատրիարքական ընտրությունների նախապատրաստման գործընթացը։

Ամիսներ տևած գործընթացից հետո Թուրքիայի իշխանություններըսակայնհայտարարեցինոր չեն ճանաչում եկեղեցական խորհրդի կայացրած որոշումները։ 2018 թվականի փետրվարին միայն՝ Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանել էր Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելովոր չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ:

Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել էրոր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համարՍտամբուլի նահանգապետարանից հայտնել ենթե առողջական խնդիրները չեն համարվում պատրիարքական պաշտոնը թափուր ճանաչելու համար բավարարհետևաբար Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պատրիարքական փոխանորդի պաշտոնըիսկ Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ ընտրվելու մասին բոլոր գործընթացները անվավեր են ճանաչվումԻ վերջոԲեքչյանը Թուրքիայից հեռանալու որոշում էր կայացրելիսկ Աթեշյանըում համայնքի անդամների մի մասը հայտարարում է Թուրքիայի իշխանությունների սիրելիշարունակում է մինչ օրս պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: