ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ՄԻՊ-ն անընդունելի է համարում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների բացակայությունը Արցախում

Panorama.am

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անընդունելի է  համարում, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները չեն գործում ինչպես Արցախում, այնպես էլ շատ չճանաչված պետություններում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը հաղորդմամբ՝ Բեգլարյանն այս մասին խոսել է ՀՀ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Թե ինչու ներկայացված չեն, դա առաջնահերթորեն կախված է իրենցից:  Արցախի Հանրապետության կողմից միշտ դիրքորոշում եղել է, որ մենք բաց ենք և պատրաստ ենք ընդունել միջազգային կառույցներին Արցախում ծրագրեր իրականացնելու: Դա վերաբերում է միջազգային կազմակերպություններին՝ միջկառավարական, վերպետական, նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Ցավոք, մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը չի գործում: Իհարկե, չեմ կարող ասել, որ միայն Արցախին են խտրականության ենթարկում, նաև այլ չճանաչված պետությունների, բայց սա անընդունելի է »,-ասել է Բեգլարյանը:

Նա նշել է նաև, որ չճանաչված պետությունները և, հատկապես, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող պետությունները միշտ ավելի խոցելի են լինում մարդու իրավունքների պաշտպանության առումով, քան ճանաչված և ոչ կոնֆլիկտային պետությունները


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: