ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բահը տվել են ու ասել, որ իրենց համար գետնափոր տուն փորեն. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է հայ տատիկի պատմությունը

AP

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հոգեցունց պատմություն է պատմել իր տատիկի ընտանիքի աքսորի և այն մասին, թե որքան կարևոր է հարազատների ուղին հիշելը։ Այդ մասին նա գրել է իր տելեգրամ-ալիքում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան

Լրագրողը պատմել է, որ ուղիղ մեկ տարի առաջ մահացել է իր Մայա տատիկը, որի պատանեկությունն անցել է ժողովրդի թշնամու կարգավիճակում։ Սիմֆերոպոլը շրջափակել են, երբ Սիմոնյանի տատիկը 9 տարեկան է եղել։ Նրա հայրը ռազմաճակատում է եղել, ինչպես և Ղրիմի հայկական սփյուռքի բոլոր տղամարդիկ` Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները։ Աղջիկը 11 տարեկան է եղել, երբ հորը վիրավորել են։ Նա պառկել է Սիմֆերոպոլի հոսպիտալում, արդեն սկսել է ապաքինվել, բայց մահճակալ չզբաղեցնելու համար տղամարդուն տուն են ուղարկել։

«Գիշերվա ժամը երկուսին դուռը թակել են։ Ոչինչ չեն բացատրել։ Բացի նրանից, որ իմ 11-ամյա տատիկը, նրա կրտսեր եղբայրը և նորածին քույրը, ինչպես նաև նրանց մայրն այսօրվանից ժողովրդի թշնամի են և ենթակա են աքսորի։ Ասել են` 20 րոպեից աքսորելու են, իսկ հայրը` խորհրդային զինվորը, կշարունակի բուժումը, հետո կվերադառնա ռազմաճակատ։ Վիրավոր հայրը 20 րոպե հետևել է, թե ինչպես են իր ընտանիքին շտապեցնում արագ հավաքվել և տանում անհայտ ուղղությամբ», - պատմել է նա։

Ինչպես նշել է Սիմոնյանը, ընտանիքին աքսորել են Ուրալ, բահը տվել են ու ասել, որ իրենց համար գետնափոր տուն փորեն և ապրեն։ Սիմոնյանը նշել է, որ հայտնի չէ` ճանապարհին քանի մարդ է մահացել անասուն տեղափոխելու համար նախատեսված հեղձուկ վագոններում։

«Երբ տղամարդիկ վերադարձել են ռազմաճակատից և տեսել իրենց փակ տները, նրանց բացատրել են, որ կանայք ու երեխաներն աքսորվել են Ղրիմի հայերի արտաքսման շրջանակում։ Հայրենիքի պաշտպանները` հրաշքով փրկված տղամարդիկ և հայրերը, իրավունք ունեն միանալ նրանց։ Պապս, որի մորն ու քրոջն աքսորել են այն ժամանակ, երբ պարգևներ է ստացել ռազմաճակատում, այդ մասին ոչ հմուտ, բայց շատ ստույգ գիրք է գրել` «Ճշմարտությունը թոռներիս»», - գրել է Սիմոնյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: