ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը խոսում է գերիների մասին, այլ ոչ թե մարդասպանների ու ահաբեկիչների. Դավիթ Բաբայան

Lragir.am

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բարձրաձայնել է բարձրագույն աստիճանի մարդասիրական մոտեցում զինված հակամարտությունների գոտիներում գերիների հարցում: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: 

«Սերգեյ Վիկտորովիչի հայտարարությունը պետք է դիտարկել երկու ասպեկտով: Առաջինը և ամենագլխավորը՝ ռուսաստանցի նախարարը բարձրաձայնել է բացարձակապես մարդասիրական մոտեցում՝ բոլոր գերիները և պատանդները պետք է վերադարձվեն ու ազատվեն: Սրա հետ, իհարկե, կարելի է և պետք է համաձայնվել: Բայց հարցն ունի նաև մյուս կողմը՝ այն, ինչ փորձում են վերագրել նախարար Լավրովին: Չեմ կարծում, որ պարոն Լավրովը գերիների մասին խոսելիս նկատի է ունեցել մարդասպաններին և ահաբեկիչներին: Պաշտոնական Ստեփանակերտը երկար տարիներ գործնականում հանդես է եկել անմեղ մարդկանց ազատելու օգտին, որոնք պատահաբար հատել են սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում: Խոսքը հանցագործություններ, առավել ևս ծանր հանցագործություններ չկատարած մարդկանց մասին է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ժամանակին Ադրբեջանում են եղել մեծ թվով հայ գերիներ: Ադրբեջանական կողմը կտրականապես հերքել է այս փաստերը: Հայերին «գրանցում» էին որպես ադրբեջանցիներ, նրանց այլ անուններ տալիս, օգտագործում էին որպես ստրուկներ, վերցնում էին նրանց օրգանները: Քանի որ այս մարդկանց անունները փոխված էին, միջազգային կազմակերպությունները ի վիճակի չէին վերահսկել նրանց ճակատագիրը:

Հարցը միանգամայն այլ է հանցագործների դեպքում, որոնց մեղքն ապացուցված է հրապարակային դատավարությամբ՝ միջազգային դիտորդների, լրագրողների, իրավապաշտպանների մասնակցությամբ: Հանցագործներ, որոնք դատապարտվել են դատական երեք ատյաններով, այլ ոչ թե դաշտային դատարանով: Ես բացարաձակապես համոզված եմ, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչ, բարձրակարգ դիվանագետ պարոն Լավրովը նկատի չի ունեցել հանցագործներին, որոնց ձեռքերը թաթախված են անչափահաս երեխայի արյան մեջ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: