ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ 17-րդ նիստի արդյունքում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Ապրիլի 30-ին Հայաստանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը, որին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստը անկացվել է սկզբում նեղ, ապա` ընդլայնված կազմով: Օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնցից 8-ը քննարկվել է նեղ կազմով հանդիպման ընթացքում: Քնարկել են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միասնական շուկաների ձևավորմանը և Միության ամրապնդմանը առնչվող հարցեր: 

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի խումբ փաստաթղթեր, վերաբերող՝

  1. ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման գործընթացին,
  2. Միջսահմանային տեղեկատվական փոխգործակցության համապատասխան մակարդակի անվտանգություն ունեցող մեխանիզմները բարելավմանը,
  3. Բիզնեսի ներկայացուցիչների կողմից թվային ստորագրությունների հնարավոր կիրառելության ապահովմանը,
  4. Տնտեսական գործունեության կարգավորմանը՝ «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմի մոդելի նկարագրմանը,
  5. Արդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտներում եվրասիական ցանցի ստեղծմանը, կոոպերացիաների գործունեությանը առևտրի, մաքսային և տնտեսական ոլորտներում համագործակցությանը:

Անդրադառնալով խնդրահարույց հարցերին՝ կարելի է առանձնացնել բնական գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի, ապագայում նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման և ԵԱՏՄ երկրների տնտեսությունների թվայնացման  հարցերը: Այս հարցերի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են:

Վարչապես Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նիստը անցել է բաց և վստահության մթնոլորտում, և, որ բոլոր հարցերում ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

ԵԱՏՄ-ն Հայաստանի համար շարունակում է մնալ տնտեսական լուրջ հարթակ: Հայաստանը ԵԱՏՄ-ում նոր հնարավորությունների բացահայտման մեծ պոտենցիալ ունի, որի իրացման համար սակայն բավական հետևողական աշխատանք է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ 2019 թ. հունվարի 1-ին Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: