ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը:

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից:

2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը: Ծրագրված միջոցառումները միտված են նաև պաշտպանական  համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության խթանմանը, կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել զինծառայողների երեխաների գերատեսչական խնամքի կենտրոնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: