ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 602,24 դրամ ԱՐԾԱԹ - 239,1 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 820,28 դրամ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր է մնացել միայն պետական սահմանը. Զելենսկին` Պուտինին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած ընդհանուրից մնացել է միայն պետական սահմանը: Այդ մասին Facebook-ում գրել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Lenta.ru-ն

Քաղաքական գործիչն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտություններն առ այն, որ երկու երկրների ժողովուրդներն ընդհանուր շատ բան ունեն: Զելենսկու խոսքով՝ ընդհանուր ոչինչ, բացի սահմանից, պետությունների միջև չկա, քանի որ Ուկրաինան զրկվել է Ղրիմից և ագրեսիայի ենթարկվել Դոնբասում:

«Եվ ուկրաինական կողմից (սահմանի) յուրաքանչյուր միլիմետրի նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանը պետք է վերադարձնի»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա հիշեցրել է ռուսական կողմի այնպիսի որոշումների մասին, ինչպիսիք են՝ Ուկրաինա նավթամթերքների արտահանման արգելքը և Դոնբասի բնակիչներին անձնագրեր հանձնելու կետերի բացումը, ինչպես նաև ուկրաինացի նավաստիների ձերբակալումը Կերչի նեղուցում: Նման հարաբերությունները հաստատ անկարելի է«եղբայրական» համարել»,- ամփոփել է Զելենսկին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 22 կմ/ժ
25 C°
 
21°  35° 
20.07.2019
22°  38° 
21.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: