ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանի ԿԸՀ-ն Տոկաևին գրանցել է որպես նախագահի թեկնածու

azattyq.org

Ղազախստանի ԿԸՀ-ն Կասիմ-Ժոմարտ Տոկաևին պաշտոնապես գրանցել է երկրի նախագահի թեկնածու, տեղեկացնում է NEWS.am-ը, հղում կատարելով NUR.KZ-ին։ Համապատասխան որոշումն այս մասին ընդունվել է ուրբաթ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։

Համաձայն արձանագրությունների տվյալների՝ վստահված անձինք հաջակցություն նախագահի թեկնածու Տոկաևի հավաքել են 315 910 քաղաքացու ստորագրություն Ղազախստանի բոլոր 17 շրջաններում, որոնցից հավաստի են ճանաչվել 313653-ը։

Ընդ որում՝ հավաստի ստորագրությունների անհրաժեշտ քանակը կազմում է ոչ պակաս, քան 118140։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԿԸՀ-ն նրա թեկնածությունը համարել է օրենսդրության պահանջներին համապատասխան։ Նա առաջադրվել է «Nur Otan» կուսակցության կողմից։

ԿԸՀ-ում փաստաթղթեր է հանձնել 9 հավակնորդ։ Բայց ավելի ուշ Թալգաթ Երգալիևը, որն առաջադրվել էր Ղազասխտանի շինարարների միության կողմից, որոշել է հետ կանչել իր դիմումը։ Մայիսի 2-ին ԿԸՀ-ն մերժել է Ժումատայ Ալիևին գրանցել որպես թեկնածու, որովհետև նա ազատ չի տիրապետում ղազախերենին։

ԿԸՀ տեղեկատվությամբ՝ մայիսի 2-ի դրությամբ յոթ առաջադրված թեկնածու համապատասխանում է օրենսդրության պահանջներին և սկսել է ստորագրահավաքը։ Նրանք են Սադիբեկ Տուգելը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ամանգելդի Տասպիխովը, Դանիա Եսպաևան, Տոլեուտակ Ռահիմբեկովը, Ժամբիլ Ահմետբեկովը և Ամիրժան Կոսանովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: