ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աջական ուժերի հեղինակությունն աճում է. խորհրդարանական ընտրություններ Իսպանիայում

Al Jazeera

Իսպանիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը հաղթել է, բայց չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը: Կառավարություն ձևավորելու համար սոցիալիստներն այլ, ավելի փոքր կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն ունեն: Վերջին 10 տարիների ընթացքում նրանք առաջին անգամ առաջին տեղում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: 

Ընտրությունների գլխավոր սենսացիան դարձավ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ ծայրահեղ աջերի խորհրդարան անցնելը. Vox կուսակցությունը ստացել է Իսպանիայի ընտրողների ավելի քան 10%-ի քվեները: Իսկ աջակենտրոն Ազգային կուսակցությունը, որը գեներալ Ֆրանկոյի բռնապետական ռեժիմի տապալումից հետո մի քանի անգամ փոխարինել է սոցիալիստներին իշխանության ղեկին, գրանցել է իր նորագույն պատմության մեջ ամենացածր արդյունքը` ստանալով ձայների 16,7%-ը: Շատ փորձագետների կարծիքով հենց ծայրահեղ աջերն (Vox կուսակցությունը) են խլել նրանց ձայները:

Ինչպես այլ եվրոպական երկրներում, Իսպանիայում ևս աճում է աջ քաղաքական ուժերի ժողովրդականությունը: Իսպանական Vox-ը, ինչպես և այլ աջերը, հանդես է գալիս մուլտիկուլտուրալիզմի դեմ և միգրացիոն հոսքերի շատ խիստ  սահմանափակման կողմ: Vox-ի նախընտրական ծրագրում, ի թիվս այլ հարցերի, նաև Կատալոնիայի ինքնավարության վերացումն է ու միասնական Իսպանիայի  բաժանման կողմնակից կուսակցությունների արգելումը:

Ընդհանրապես, քարոզարշավի ընթացքում գլխավոր թեմաներից էին ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց պակաս Իսպանիան չունի, այլ Կատալոնիայի ճակատագիրը: Չմոռանանք, որ 2016թ. Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման փորձից հետո իրավիճակն Իսպանիայում դեռևս անկայուն է, և շատ են տարաձայնություններն այդ հարցի շուրջ: Վարչապետ Պեդրո Սանչեսը ստիպված եղավ հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն բանից հետո, երբ հենց Կատալոնիայի անկախության համար պայքարող պատգամավորները հրաժարվեցին քվեարկել 2019թ. պետական բյուջեի օգտին: Իսկ այժմ, հնարավոր է՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու համար վարչապետ Սանչեսը կոալիցիա կազմի նաև «Կատալոնիայի ձախ հանրապետականներ»-հետ, ովքեր արդեն իսկ նախապայման են առաջ քաշել. ինքնավար մարզի անկախության հարցի շուրջ երկխոսության վերակագնում: 

Ընդհանուր առմամբ, Իսպանիայի ընտրությունները Եվրոպայում աջերի, աջ-պոպուլիստների, պոպուլիստների ժողովրդականության աճի միտման ևս մեկ ցուցիչ էին: Եվրոպայում աջերի օրակարգային հիմնական խնդիրը հակամիգրացիոն քաղաքականությունն է, Եվրոպական Միության լիազորություների սահմանափակումն ու Եվրոպայի երկրների ինքնիշխանության վերականգնումը, իսկ մի շարք երկրներում նրանց ունեցած հանրային աջակցությունն ու դրա տարածման տենդենցը վկայում են երկրորդ աշխարհամարտից հետո միավորված Եվրոպան լրջորեն բարեփոխելու անհրաժեշտության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: