ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նրանք իմ նախագահության երկու տարին գողացան. Թրամփը` Մյուլլերի հետաքննության մասին

Kevin Lamarque/Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննությանը, որի նպատակն էր պարզել, թե արդյոք Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտնում է News Week-ը

«Չնայած, որ ես որպես նախագահ ահռելի հաջողություն եմ ունեցել՝ հաշվի առնենք երբևէ եղած ամենահզոր տնտեսությունն ու պատմության մեջ նախագահներից որևէ մեկի համեմատ պաշտոնավարման ամենահաջող առաջին երկու տարին, նրանք իմ նախագահության երկու տարին գողացան (խոսքը միջամտության հետաքննության մասին է): Մենք այլևս չենք կարողանա հետ բերել այդ տարիները»,-գրել է Թրամփը:

«Վհուկների որսն ավարտված է, սակայն մենք դա երբեք չենք մոռանա: Դարձնենք Ամերիկան կրկին հզոր»,- հավելել է Թրամփը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: