Մեքսիկահայ համայնքը նամակ է հղել Մեքսիկայի իշխանություններին Էրդողանի արած հայտարարության առնչությամբ
Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչները նամակ-կոչ են հղել Մեքսիկայի իշխանություններին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարության առնչությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոչ-նամակը հրապարակվել է մեքսիկական «El Universal» պարբերականում:
«Արմենպրես»-ը ներկայացնում է կոչ-նամակն ամբողջությամբ.
«Յուրաքանչյուր ապրիլի 24-ին հայերն ամբողջ աշխարհում հիշատակում են Օսմանյան կայսրության և իր իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Այդ օրը միջազգային հանրության պատկառելի հատվածը միանում է հայ ժողովրդին՝ իր համերաշխությունը և դատապարտումն արտահայտելու որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչված դեպքերի առնչությամբ, վերահաստատելով իր հանձնառությունը, որ այս չարիքը երբևէ չկրկնվի։ Աշխարհում գրեթե 30 պետություններ ցեղասպանության փաստը ճանաչել են պաշտոնապես։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահներն ավանդապես այդ օրն ուղերձով են դիմում աշխարհասփյուռ հայությանը։ Այս տարի նախագահ Թրամփն իր նախագահական ուղերձում հայտարարեց, որ ամերիկյան ժողովուրդն «իր հարգանքի տուրքն է մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենադատապարտելի վայրագություններից։ Սկսվելով 1915 թվականին, Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվել, սպանվել կամ քշվել են Մահվան քարավաններ․․․»։ Հարկ է նաև նշել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր նախնիները սփռվել են ողջ աշխարհով մեկ։ Հիշատակման այս օրը հայ գաղթօջախներս միավորվում ենք սգալու բազմաթիվ կորսված կյանքերը և հայրենիքը։ Որպես Մեքսիկայի հպարտ քաղաքացիներ, կատարել ենք և շարունակելու ենք կատարել առավելագույնը մեր երախտագիտությունը հայտնելու և մեր ավանդը ներդնելու մեր մեծ երկրի զարգացման և բարգավաճման համար։ Միևնույն ժամանակ, մեր մտքերում և սրտերում ենք կրում կատարված ողբերգության հիշողությունը, ակնկալելով, որ Մեքսիկայի կառավարությունը կմիանա մարդկության դեմ գործած այս ծանրագույն հանցագործությունը ճանաչած և դատապարտած երկրների ձայներին, և որն առ այսօր կտրականապես ժխտվում է Թուրքիայի կողմից, որը շարունակում է մնալ անվտանգության գլխավոր սպառնալիքն առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար։
Յուրաքանչյուր անգամ, երբ աճում է Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի միջազգային ճանաչման ալիքը, Թուրքիայի դիրքորոշումը դառնում է առավել ցինիկ և վիրավորական։ Այս ապրիլի 24-ին, երբ աշխարհում հիշատակվում էր Հայոց ցեղասպանության օրը, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց հետևյալը.
«Արևելյան Անատոլիայում մահմեդական բնակչությանը՝ անանց, երեխաներին, ծերերին սպանած հայ ավազակախմբերի և նրանց աջակիցների տեղահանությունը տվյալ հանգամանքներում ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»:
Մահվան քարավաններ քշված և Հայոց ցեղասպանության զոհ դարձած Օսմանյան կայսրության ողջ բնիկ հայ բնակչությանն անվանել «հայ ավազակախմբեր և նրանց աջակիցներ», սպանելով 1,5 միլիոն մարդ և այն արդարացնել ինչպես «ընդունված ամենաողջամիտ որոշում» ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ մի ամբողջ ժողովրդի սպանության անամոթ արդարացում։
Դիմում ենք մեր կառավարությանը, որը Թուրքիայի հետ երկկողմ ձևաչափում և MIKTA (Մեքսիկա, Ինդոնեզիա, Կորեա, Թուրքիա, Ավստրալիան) ձևաչափում ունի ավանդական ջերմ հարաբերություններ, նշվածի առնչությամբ արտահայտելու իր դիրքորոշումը։ Մեքսիկան միջազգայնորեն ճանաչված է որպես խաղաղության ջատագով և մարդու իրավունքների պաշտպան, միևնույն ժամանակ, միացել է ՄԱԿ-ում Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման բանաձևին։ Պահանջում ենք, որ այս վճռական պահին Մեքսիկան արտահայտվի հանուն երկու ժողովուրդների միջև Ճշմարտության, Արդարության և Հաշտեցման հաստատման։
Ի վերջո, Էդողանի հայտարարությունները որակում ենք որպես ծայրահեղ ատելության խոսք և վիրավորանք ոչ միայն հայ ժողովրդին, այլև համայն մարդկությանը։
Վստահ ենք, որ մեր արդար պահանջն իր արձագանքը կգտնի մեր մեքսիկացի քույրերի և եղբայրների մոտ»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ