ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի և Հայաստանի վերջնանպատակը վերամիավորումն է՝ անկախությա՞ն միջոցով, թե՞ ուղիղ վերամիավորման. Արցախի օմբուդսմեն

beglaryan.info

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում ասել է, որ Արցախի ևՀայաստանի վերջնանպատակը վերամիավորումն է:

«Դաշինքը նպատակ չէ, այլ դրված նպատակներին հասնելու գործիք: Նպատակի հարցում կոնսենսուս կա՝ վերջնանպատակը Հայաստանի հետ վերամիավորումն է: Կոնսենսուս չկա հասնելու մեթոդի հարցում՝ անկախությա՞ն միջոցով, թե՞ ուղիղ վերամիավորման»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Հայաստանի և Արցախի օրենսդրությունների չհամընկնող ոլորտներից նա նշել է սոցիալական ապահովության, արտոնությունների, ուղղիչ համակարգի, ԽՍՀՄ բանկի ավանդների վերադարձման ոլորտը:

Բեգլարյանը նշել է, որ ոմանց կարծիքով՝ շրջանակային համաձայնագիր է պետք, մյուսները ուղիղ վերամիավորման կողմնակիցն են: Այս տարբերակները, ինչպես նաև Հայաստանի կողմից Արցախի ճանաչման տարբերակը անհրաժեշտ է ուսումնասիրել և որոշում ընդունել: «Ես անձամբ պատասխան չունեմ, քանի որ չնայած որոշ չափով կարելի է ապագան կանխատեսել, բայց ոչ ամբողջությամբ: Պարզապես պետք է հասկանալ գինը և արդյունքները: Իմ կարծիքով՝ Հայաստանն ու Արցախը բավարար արտաքին դիմադրողականություն և կտրուկ շրջադարձերին հակազդելու քաշ չունեն: Հնարավոր է՝ այս դաշինքն այդպիսին չլինի, բայց նախապատրաստական աշխատանքն անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը ճիշտ ընկալի»,- նշել է Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը սեփական ռազմավարություն ունի և նրա համար էական չէ Հայաստանի ու Արցախի հարաբերությունների ձևաչափը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: