ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց». որտե՞ղ է Մոսկվայի շահը

Ապրիլի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կողմ է գերիներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկբունքին: Ըստ Լավրովի՝ այս սկզբունքի կիրառումը կարող է նպաստել հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը:

Գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը՝ որպես մարդասիրական քայլ, միշտ ընդունելի է եղել հայկական կողմերի համար: Վերջինիս վկայությունը 1996-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմագերիների և պատանդների փոխանակումն էր: Սակայն այսօր Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այս սկզբունքն այլ ենթատեքստ ունի: Պաշտոնական Բաքուն այս ճանապարհով փորձում է Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացիներին՝ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին փոխանակվել Արցախում ծանր հանցագործության մեջ դատապարտված և դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ:

Այս ամենն, իհարկե, հասկանում են նաև Մոսկվայում: Եվ Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությունը, ըստ էության այլ նպատակներ է հետապնդում: Հիշենք, որ Արցախում իր պատիժը կրող երկու ադրբեջանցիներից մեկը՝ Դիլհամ Ասկերովը, ով 2014-ի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարվել էր ցմահ ազատազրկման, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Առնվազն չի բացառվում, որ այս սկզբունքի կիրառման ներքո Մոսկվան փորձում է լուծել սեփական քաղաքացիների հարցը: Ի դեպ, շատ կարևոր է նշել, որ բոլորովին վերջերս՝ մայիսի 4-ին, Ադրբեջանից ՌԴ տեղափոխվեց կեղծ մեղադրանքի հիման վրա Բաքվում դատապարտված և շուրջ երեք տարի իր պատիժը կրող ազգությամբ հայ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարատ Ուելդանով Գալուստյանը: Այս տեսանկյունից տրամաբանական է, որ Մոսկվան կշարունակի պնդել՝  գերիներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը կիրառելու անհրաժեշտությունը՝ այն, անշուշտ, հիմնավորելով մարդասիրական նպատակներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: