ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, երկնքում Նելսոնն է». հարցազրույց ԽՍՀՄ կրկնակի հերոսի եղբոր թոռնուհու հետ (ԲԱՑԱՌԻԿ)

Լուսանկարը տրամադրել է Նելսոն Ստեփանյանի եղբոր թոռնուհին՝ ԱննԱ Ստեփանյանը

 

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ  «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցը ԽՍՀՄ կրկնակի հերոս, հայ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի եղբոր թոռնուհու՝ Աննա Ստեփանյանի հետ:  

 

-      Ի՞նչ խորհուրդ ունի մայիսի 9-ը ԽՍՀՄ Կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ընտանիքի համար:

-      Մեզ համար մայիսի 9-ը փառավոր հաղթանակի օր է, հաղթանակ, որը ձեռք է բերվել միասնության, համախմբվածության և զորեղ կամքի շնորհիվ: Այն յուրահատուկ է, քանի որ մեր խաղաղ ապրելու և արարելու համար իր կյանքն է տվել Նելսոն Ստեփանյանը:

Մայիսի 9-ն ինձ համար տոն էր դեռ մանկությունից: Ես հաճախ մոռանում եմ, որ նա ապրող պատմություն է ոչ միայն մեր ընտանիքի, այլև մեր ողջ ժողովրդի համար՝ նա լեգենդար հերոս է: Ոմանց համար մայիսի 9-ը միայն մի երես ունի՝ հաղթանակ, ինձ համար այն կորստի, վեհության և հպարտության զգացումով լցված օր է:

-      Ի՞նչ հետաքրքիր դրվագ կարող եք պատմել Նելսոն Ստեփանյանի կյանքից, թեկուզև՝ ոչ մարտական:

-      Երբ նրա ինքնաթիռը հայտնվում էր երկնքում, եթերը լցվում էր տագնապալից ձայներով. «Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, երկնքում Նելսոնն է»: Եվ ահա մարտական թռիչքներից մեկի ժամանակ Նելսոն Ստեփանյանը նկատում է, որ թշնամու ուշադրության կենտրոնում են հայտնվել իր թիմակիցների ինքնաթիռները: Առանց որևէ վայրկյան հապաղելու նա անմիջապես ուղղորդում է իր ինքնաթիռն այդ ուղղությամբ և, իր վրա վերցնելով հակառակորդի հարվածները, ոչնչացնում է թշնամու զինամթերքը՝ փրկելով ոչ միայն իր մարտական ընկերներին, այլև ապագա ռազմական օդաչուներին:

Նրան ճանաչողները միահամուռ կընդգծեին ընկերասիրությունը՝ որպես իրեն բնորոշ հատկանիշներից մեկը: Եվ իսկապես դա անգին մի հատկանիշ էր, որն ուներ Նելսոնը, որով գնահատում էր մարդկանց և որն էլ սովորեցնում էր մյուսներին:

«Այս աշխարհում բոլոր պարգևներն ավելին չարժեն, քան լավ ընկերը: Մարդն այնքան երջանիկ չի լինում, որ երբևէ չզգա ընկերոջ կարիք: Չկա ավելի ծանր բան, քան կորցնել ընկերոջը...». սա մեջբերում է Նելսոն Ստեփանյանի օրագրից:

-      Շատերը գիտեն Նելսոն Ստեփանյանին որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու, իսկ ինչպիսի՞ն է եղել նա կյանքում:

-      Նելսոն Ստեփանյանը բարի և ջերմությամբ լի անձնավորություն էր, ով մշտապես պատրաստ էր աջակցել իր մարտական ընկերներին. ենթակաների համար հայր էր, ուսուցիչ և հրամանատար: Սակայն գործում նա թերացումներ չէր ընդունում, որովհետեև գիտեր, որ երկնքում հաշվի չառած ամեն մի մանրուք կարող էր կյանք արժենալ:

Պատերազմի ընթացքում 2 մեծագույն զգացումներ են իր մեջ գերիշխել՝ անսահման սեր դեպի հայրենիք և մեծագույն թշնամանք դեպի հակառակորդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: