ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի խնդրի բանակցային գործընթացի միակ ֆորմատը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. Նիկոլ Փաշինյան

Արցախի հարցի կարգավորման հարցում կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ, որևէ խոսակցություն, աշխատանք չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ վերջերս «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է պայմանագրի ստորագրում։

Փաշինյանի խոսքով ինքն անձամբ ծանոթ չէ Իգիթյանի հայտարարությանը, բայց ենթադրեց, որ նկատի է ունեցել ֆորմատի շրջանակում կարգավորմանը։

«Մենք համարում ենք, որ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի միակ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն է և այդտեղ տեսականորեն բնականաբար, եթե բանակցում ենք, հնարավոր ենք համարում հարցի լուծումը»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով հայտնի արտահայտություն կա, որ Արցախի հարցին՝ փորձագետի մակարդակով տիրապետում են 6–7 հոգի. «Ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցին փորձագետի մակարդակով տիրապետելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ավելին՝ յուրաքանչյուր հայ։ Հիմա, երբ ես ուզում եմ համեմատել, թե ինչ գիտեմ ավելի շատ Ղարաբաղի հարցի վերաբերյալ, բացի նախկին գաղտնի թղթերը կարդալու տրամաբանությունից. բովանդակության առումով ոչ մի գաղտնիք չկա»,– ասաց Փաշինյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: