Ամենաբարդ մարտական գործողությունները հանձնարարվում էր Խաչատուր Մելիքյանի գումարտակին. հարցազրույց ԽՍՀՄ հերոսի եղբորորդու հետ (ԲԱՑԱՌԻԿ)
Հայրենական պատերազմի տարիներին կատարած սխրանքների համար շուրջ հարյուր հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման: Նրանցից մեկը Խաչատուր Բեգլարի Մելիքյանն է:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: 1941թ. դեկտեմբերին իր գումարտակով Մելիքյանը հանկարծակի հարձակմամբ ազատագրել է Պրոխորովկան և ոչնչացրել 150 զինվոր: 1942թ. հունվարին ակտիվորեն մասնակցել է Կուրսկի մարզի ազատագրմանը: Հակառակորդի թիկունքում նրա ղեկավարած գումարտակը 2 օրում մարտերով անցել է ավելի քան 40 կմ, ոչնչացրել հակառակորդի կայազորներ Վեսյոլի, Պերեսիպ, Օրլովկա, Զորինսկիե Դվորի գյուղերում (միայն գ. Պերեսիպում` 92 զինվոր և սպա, 2 ականանետ, գրավել 2 հաստոցային գնդացիր, 14 հրաձիգ, վերցրել բազմաթիվ գերիներ այդ թվում` 2 սպա): 1942թ. հունվարի 5-ին գումարտակն առաջինն է դուրս եկել ք. Օբոյանի (Կուրսկի մարզ, ՌԴ) մատույցներ:
Գումարտակի մարտական գործողությունների հմուտ ղեկավարման, ք. Օբոյանի ազատագրման, հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի վնաս հասցնելու, արիության և հերոսության համար հրաձգային գումարտակի հրամանատար, լեյտենանտ Խաչատուր Մելիքյանին ԽՍՀՄ ԳԽՆ-ի 1942թ. նոյեմբերի 5-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԽՍՀՄ հերոս Խաչատուր Մելիքյանի եղբոորդու` Ալեքսանդր Մելիքյանի հետ:
- Ի՞նչ հետաքրքիր դրվագ կարող եք պատմել Խաչատուր Մելիքյանի կյանքից:
- Երբ 1941 թվականին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, առաջին հարվածներն ընդունեց Արևմտյան Ուկրաինայի սահմանագծում գտնվող 227-րդ հրաձգային դիվիզիայի 777-րդ գունդը: Հենց այդ գնդի կազմում էր հորեղբորս վաշտը: Նրա վաշտն ամենախիզախներից մեկն է համարվել: Երբ հարց էր լինում` ում հանձնարարել մարտական գործողության ամենապատասխանատու մասի իրականացումն, ամենից առաջ հիշատակվում էր նրա ստորաբաժանումը:
Ամենից հիշվող դեպքերից մեկն այն է, որ Պրոխորովկա գյուղի կարևոր հանգույցում հակառակորդի գերակշռող ուժերը փակել էին 227-րդ դիվիզիայի ճանապարհը: Այդ հենակետը գրավելը և դիվիզիայի համար ուղի հարթելու դժվարին գործը հրամանատարությունը Մելիքյանին է հանձնարարել: Դեկտեմբերի 8-ի ցրտաշունչ գիշերը Մելիքյանի մարտիկները սպիտակ խալաթներ հագած մտել են գյուղ և ազատագրել նրա մի մասը: Հանկարծակիի եկած ֆաշիստները, փողոցային կատաղի մարտի են բռնվել: Երեք անգամ նրանք գրոհել են գումարտակի վրա, բայց ոչ մի հաջողության չեն հասել: Լուսաբացին մարտն ավարտվել է Մելիքյանի ջոկատի հաղթանակով: Թշնամին, մարտի դաշտում թողնելով 150 սպանված, խուճապահար նահանջել է:
Իսկ մի քանի օր հետո Մելիքյանի ղեկավարած գումարտակն առաջադրանք է ստացել հարևան մյուս ուժերի հետ ջախջախել Դումնոյե բնակավայրում գտնվող թշնամու զորքին: Բնակավայրի դիրքերից երկար ժամանակ թշնամու ականների տարափ էր տեղում: Մելիքյանը նախօրոք ուսումնասիրել է տեղանքը, հետախույզների օգնությամբ ճշգրտել թշնամու ուժերի քանակն ու դասավորությունը և մշակել գիշերային հարձակման պլանը: Գիշերն անցնելով ընդհանուր հարձակման` Մելիքյանի ջոկատին հաջողվել է հակառակորդին առնել աքցանի մեջ և վաղ լուսաբացին ազատագրել գյուղը…
Հերոսական դրվագներն անթիվ են հորեղբորս անցած փառավոր մարտական ուղում:
- Ինչպիսի՞ն է եղել ԽՍՀՄ հերոսը կյանքում:
- Խաչատուր Մելիքյանը միշտ էլ աչքի է ընկել իր համեստ բնավորությամբ ու կարգապահությամբ: Նախքան պատերազմի սկսվելը 30-ական թթ. նա Գանձակ քաղաքում (խորհրդային Կիրովաբադ-խմբ.) աշխատել է ներքին գործերի բաժանմունքում: Հասարակական կարգի պահպանության ժամանակ ցուցաբերած խիզախության ու նաև ազնվության շնորհիվ սեր ու հարգանք է վայելել հայերի շրջանում: Տեղի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների խտրական վերաբերմունքը տեսնելով` եղել է նաև հալածանքների ենթարկվող իր բազմաթիվ հայրենակիցների պաշտպանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 4,63 կմ/ժ